
ԱՐԵվ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ- Դերասանուհի, Դերասաններ Պարույր Սանթրոսյանի դուստրն է, Արմեն Սանթրոսյանի քույրը: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Զավեն Տատինցյանի արվեստանոցում: 1974-80թթ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Աշխատել է Լուսաշխի տանը` որպես պոեզիայի թատրոնի ղեկավար: 1980թ-ից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Աշխատել է «Նորք» թատրոնում: 1993թ-ից աշխատում է Երևանի Մալաթիա համայնքի Հայորդաց տանը` որպես թատերական մանկավարժ: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, հեռուստասերիալներում, ֆիլմերում: Մի շարք դերեր է խաղացել նաև ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններում:» 2010թ. արժանացել է ՀԹԳՄ ոսկե մեդալի, 2015թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Արև Սանթրոսյանին, թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, պարգևատրել է Unique Award հատուկ մրցանակով։