
Արմինե Անդրեասյան – Դերասանուհի։ Ուսանողական տարիներից խաղում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում: 2003թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական բուհում դասավանդում է բեմական խոսքի արվեստ: Նկարահանվել և շարունակում է նկարվել սերիալներում, գեղարվեստական ֆիլմերում:
Արմինե Անդրեասյանը, թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։