
Արաքսյա Մելիքյան - Դերասանուհի
Դերասան Անդրանիկ Զաքարյանի կինն է: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Նկարահանվում է հեռուստատեսային սերիալներում և նախագծերում: Կատարում է ֆիլմերի կրկնօրինակումներ: Թատերարվեստում ունեցած զգալի ձեռքբերումների համար արժանացել է մի շարք պետական շնորհակալագրերի և մրցանակների, ինչպիսիք են՝ «Լավագույն արտիստական կատարում», «Կնոջ դերի լավագույն կատարում» և այլն, ինչպես նաև, ուսանողական տարիներին, Սոս Սարգսյանի կողմից քանիցս արժանացել է առաջին կարգի և այլ մրցանակների։ 2022 թ-ին, Թատրոնի համաշխարհային օրվա և Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնի 100 –ամյակի կապակցությամբ, թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Էրեբունի – Երևան 2800 ամյակի հուշամեդալով է պարգևատրվել Արաքսյա Մելիքյանը։ Դերասանուհին հաջողություններ է գրանցել նաև ասմունքի բնագավառում, և շարունակում է կերտել տասնյակ կերպարներ։
Արաքսյա Մելիքյանը, թատերարվեստի ոլորտում ներդրած ավանդի, սերունդների կրթման, գեղարվեստական արժեքների ստեղծման ու տարածման համար, պարգևատրվոել է Unique Award հատուկ մրցանակով։