...
...
Անժելա Ստեփանյան - Unique Awards 2023 ազգային ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր

Անժելա Ստեփանյան - Մոսկվայի «Զվարթնոց» Հայկական Մշակութային հիմնադրամի նախագահ, Մշակույթի Վաստակաշատ գործիչ, Ամերիկայի «KING CULTURAL» մրցանակաբաշխության «Ոսկե Աստղ» մրցանակակիր, Յունեսկո Եվրոխորհրդի ֆեստիվալներում պատվավոր ժյուրի՝ հայկական դրոշի ներքո։ 5 տարի շարունակ Ռուսաստանի Դաշնության կողմից պարգևատրվել է որպես  լավագույն հայ գեղարվեստական ղեկավար։ Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային գործում և աշխատում է Մոսկվայի հայկական դեսպանատանը 1998 թվականից ։ Հիմնադրամի նպատակն է` Հայաստան-Սփյուռք կապերը, ազգային կուլտուրան, պատմական բարեկամական կապերի ամրապնդումը աշխարհի տարբեր ազգերի հետ: Հիմնադրամը իր հայանպաստ գուրծունեությունն է ծավալում աշխարհի տարբեր ծայրերում` Արցախում, Ավստրալիայից մինչև Աֆրիկա, Հայաստանից մինչև Մերձավոր Արևելք: Բազմաթիվ շնորհալիներ երգիչ-երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ բացահայտվել են հենց նրա շնորհիվ: 2015 թվականին Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ Հայաստանում ստեղծվեց «Շնորհալիներ» եվ «Բացահայտված Շնորհալիներ » ծրագրերը։ 2022 թվականից Մոսկվայի «ԶՎԱՐԹՆՈՑ»Հայկական Մշակութային Հիմնադրամը մեկնարկեց «Մայրության եվ Գեղեցկության» տոնին ընդհարաջ «ARMENICOS» ամենամյա մրցանակաբաշխությունը ՝ ի հարգանք բոլոր իրենց գործի մեջ լավագույն , վաստակաշատ, պրոֆեսիոնալ ճանապարհ անցած , Հայուհիներին։

Անժելա Ստեփանյանը, հայապահպան նշանակության, միաժամանակ ուղղված ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, հայ մշակույթի, գիտության ու արվեստի զարգացմանը խթանող աշխատանքի, Տարիների ավանդի համար պարգևատրվել է Unique Award հատուկ մրցանակով։

Բաժանորդագրություն

Դարձիր գործընկեր