
ՌՈՒԲԵՆ ՍԱՍՈՒՆՑԻ - Ազգագրական երգիչ։ Սովորել է Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ժողովրդական երգի բաժին՝ Ռուբեն Մաթևոսյանի արվեստանոցում։ 2003թ-ին առաջին մենահամերգով հանդես է եկել Երևանի Համազգային թատրոնում՝ «Սասնա մեկ օր» խորագրով։ 2004թ-ին Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Սասնա Էրգիր» խորագրով հանդես է եկել մենահամերգով։ Նույն համերգային ծրագրով հյուրախաղերով ներկայացել է մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Հոլանդիա, Ռուսաստան, Բեյրութ, Կանադա և այլն։ 2005-10թթ. մասնակցել է Լոս Անջելեսի «Armenian Golden Star» երաժշտական մրցանակաբաշխությանը և ամեն տարի արժանացել է «Տարվա ազգագրական երգիչ» մրցանակին։ Թողարկել է մի շարք ձայնասկավառակներ։
Երգարվեստում հայապահպան նշանակության, միաժամանակ ուղղված ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում, հայ ազգային մշակույթի, արվեստի զարգացմանը խթանող աշխատանքի և տարիների ավանդի համար Ռուբեն Սասունցին պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։