...
...
Արսեն Խաչատրյան - Unique Awards 2023 ազգային ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր

Արսեն Խաչատրյան - հաղորդավար, մեդիամասնագետ, բլոգեր։ Ծննդով սյունեցի է։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Մեդիամասնագիտության ոլորտում վերապատրաստումն անցել է Շանհայում։ Դպրոցական տարիքից աշխատել է Ստեփանակերտի Star fm ռադիոկայանում, այնուհետև Արցախի Հանրային ռադիոյում` վարել "Վարարակն" հաղորդաշարը, համագործակցել Հայաստանի հանրային ռադիոյի հետ։ Հանդես է եկել Լիրա Քոչարյանի «Արցախի ձայներ» երաժշտական համույթում։ Ծառայել է Հայոց բանակում։ Ծառայությունից հետո տեղափոխվել է Երևան, աշխատել Հայաստանի առաջին ուսանողական ռադիոյում` ռադիո Մաո։ Վարել է 21 TV-ի «Օրդ բարի» առավոտյան ծրագիրը, որի առաջին հաղորդավարներից է։ Աշխատել է Կենտրոն հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականում, Երկիր մեդիա հեռուստաընկերությունում և այլն։ Այժմ վարում է տարաբնույթ համերգներ, փառատոներ, մրցանակաբաշխություններ։ Սկսել է նկարահանվել սիթքոմներում, գովազդներում, զբաղվում է բլոգինգով տիկտոկյան, ինստագրամյան և ֆեյբուքյան սոց.հարթակներում ` կիսվում է օգտակար խորհուրդներով։ Դասավանդում է կրթամշակութային հաստատություններում։ 2024 թվականից հանդիսանում է Unique Awards ազգային ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովի պատվավոր անդամ:


Արսեն Խաչատրյանը, մեդիագրագիտության ոլորտում առաջատար մասնագետ լինելու, աշխատանքի մեջ ճշգրիտ նյութի ստուգման, փաստերով լուսաբանման համար, պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։

Բաժանորդագրություն

Դարձիր գործընկեր