
ԵՎԱ ԳԵՒՈՐԳՅԱՆ - Երաժիշտ, երգահան, նախադպրոցական մանկավարժ, բազմաթիվ մանկական երգերի հեղինակ։ Համագործակցում է մանկապարտեզների և նախադպրոցական ոլորտը ներկայացնող գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ։ 2022թ-ին մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Վարպետություն առանց սահմանների» միջազգային մրցույթին՝ արժանանալով երկրորդ կարգի դիպլոմի։ 2022թ-ին նախադպրոցական ուսումնական ձեռնարկով հանդես է եկել որպես համահեղինակ Հ. Միտոյանի հետ համատեղ։ Շուտով նաև լույս կտեսնի հեղինակային «Արևի տնակ» մանկական երգերի ժողովածուն։ Եվա Գևորգյանի երգերը հնչում են մարզերի տարբեր մանկական երգչախմբերի կատարմամբ։ 2022թ-ին Հրազդան համայնքում հիմնել է «ԴՈ-ՄԻ-ՍՈԼ» մանկական վոկալ համույթ, որտեղ հնչում են մասնավորապես հեղինակային երգեր։ Չնայած իր կարճ գործունեությանը, համույթը հասցրել է հանդես գալ մի շարք բեմերում և հաղորդաշարերում։
Հայ երգարվեստում նշանակալի ավանդի, հայրենասիրական երգերով տարիներ շարունակ կրթելու, դաստիարակելու և տարիների ներդրած ավանդի համար Եվա Գևորգյանը պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։