
ՍԻՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - Մատնահարդար, ինստրուկտոր։ Արդեն 14 տարի է աշխատում մատնահարդարման ոլորտում։ Սկզբնական գիտելիքները ստացել է մայրիկից։ 2012թ-ից հիմնել է իր դպրոց-ստուդիան, որտեղ անցկացնում է դասընթացներ։ Վերապատրաստումներ է անցել միջազգային 30 դպրոցներում։ 2022թ-ին մեկնել է Մոսկվա։ Վերապատրաստման մի շարք կուրսեր անցնելով բարձրակարգ դպրոցներում՝ ստացել է մասնագիտական լիցենզիա և որակավորվել է որպես դասավանդող մասնագետ։ Հայաստանում հանդիսանում է ինստրուկտոր, շատ քիչ է սպասարկում, փոխարենը գիտելիքները փոխանցում է իր աշակերտներին։ Հայաստանում անցկացված ամենամասշտաբային մարաթոնի գլխավոր կազմակերպիչն է։
Մատնահարդարման ոլորտում տեսանելի ցուցանիշների, բարձր վարկանիշ գրանցելու, մասնագիտական փորձի փոխանակման և տարիների ներդրած ավանդի համար Սիրան Հարությունյանը պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։