...
...
Նազիկ Ավդալյան - Unique Awards 2023 ազգային ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիր

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ - Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի և ՀՀ վաստակավոր սպորտի վարպետ։ Նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով։ 2008թ-ին դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, 2009թ-ին՝ աշխարհի չեմպիոն, իսկ 2016թ-ին՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն և մրցանակը նվիրել է ապրիլյան հերոսներին։

Սպորտի բնագավառում ներդրած ավանդի, Հայաստանի եռագույնը բազմիցս միջազգային հարթակներում ծածանելու, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Նազիկ Ավդալյանը պարգևատրվում է Unique Award հատուկ մրցանակով։

Բաժանորդագրություն

Դարձիր գործընկեր