«Ալեքս Ալեքսանյան» բրենդ – հիմնադիրը՝ Ալեքսանյան Մարիաննան, դեռ մանկուց սիրել է զբաղվել նկարչությամբ, և ինքնուս սկսել է զբաղվել սիրած արվեստով։ Տարիներ անց, երբ զբաղվում էր իր որդու հագուստների մոդելինգով, մեծ ցանկության և ձգտման շնորհիվ ստեղծում է A & A բրենդը, համագործակցելով Սուսաննա Ղազարյանի հետ։ Մեծ ցուցադրություններ կազմակերպած ընկերությունը աչքի է ընկոնում իր յուրահատուկ աշխատանքներով, ինչպիսին է նաև «Վիկտորիա Սեկրետի» գիշերազգեստների հավաքածուն։ A&A բռենդը Մայիս ամսին իր աշխատանքները ցուցադրեց նաև միջազգային OMC մրցույթին, որտեղ Հայաստանն առաջին անգամ մասնակցություն պետք է ունենար և գրավեց երրորդ պատվավոր հորիզոնականը։ Նախորդ տարի Գյուրջինյան ընկերության կողմից արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» մրցանակի․ իսկ Սուսաննա Ղազարյանը՝ «Լավագույն դերձակ» անվանակարգի։
Այլ լուսանկարներ՝ https://www.facebook.com/media/set/?vanity=100089963074431&set=a.701192106222886